https://arm.sputniknews.ru/20260220/episkvopvosac-havaqi-masnakicnery-hajtararutjun-en-taratsel–99023509.html
Եպիսկոպոսաց հավաքի մասնակիցները հայտարարություն են տարածել
Եպիսկոպոսաց հավաքի մասնակիցները հայտարարություն են տարածել
Sputnik Արմենիա
ԵՐԵՎԱՆ, 20 փետրվարի – Sputnik. Ավստրիայի Սանկտ Փյոլթըն քաղաքում գումարված Եպիսկոպոսաց հավաքի մասնակիցները ՀՀ իշխանությանը հորդորում են դադարեցնել եկեղեցու… 20.02.2026, Sputnik Արմենիա
2026-02-20T00:19+0400
2026-02-20T00:19+0400
2026-02-20T00:19+0400
հայաստան
հայ առաքելական եկեղեցի
եպիսկոպոս
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/02/12/98931763_305:0:2746:1373_1920x0_80_0_0_9945b27f148f081958bdfdb03f28f880.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 20 փետրվարի – Sputnik. Ավստրիայի Սանկտ Փյոլթըն քաղաքում գումարված Եպիսկոպոսաց հավաքի մասնակիցները ՀՀ իշխանությանը հորդորում են դադարեցնել եկեղեցու հանդեպ հալածանքները, գործել Սահմանադրությամբ և հակասությունները լուծել երկխոսության միջոցով։ Նրանք «Ֆեյբսուք» սոցիալական ցանցում հայտարարություն են տարածել, որից պարզ է դառնում, որ Փաշինյանի «բարենորոգման» ծրագրին ոչ թե 10, այլ 8 սրբազան է միացել։Հայտարարությունը ստորագրած 25 հոգևորականներից մեկը Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանն է, որի անունը նշված էր Փաշինյանի հրապարակած «փաստաթղթի» տակ։Հոգևորականները կոչ են անում իշխանությանը`- դադարեցնել Եկեղեցու հանդեպ հալածանքները և հարգել Եկեղեցու դարերով ամրագրված ինքնիշխանությունն ու ինքնավարությունը՝ եկեղեցի-պետություն հարաբերությունները խարսխելով փոխադարձ հարգանքի, իրավասությունների հստակ տարանջատման և ազգային շահի առաջնահերթության վրա,- վերջ դնել շինծու մեղադրանքներով ու զրպարտություններով եկեղեցականների ու ազգընտիր Ամենայն Հայոց Հայրապետի նկատմամբ բռնաճնշումներին,- ազատ արձակել կալանավորված չորս սրբազան մեր եղբայրներին, քահանային, ինչպես նաև Եկեղեցուն ի պաշտպանություն հանդես եկած հայորդիներին,- գործել բացառաբար ՀՀ Սահմանադրությամբ, օրենսդրությամբ և միջազգային օրենքներով և հավատարիմ մնալ հռչակված ժողովրդավարական սկզբունքներին ՝ երաշխավորելով երկրում խղճի, կրոնի և դավանանքի ազատությունը, պառակտման փոխարեն ապահովելով հասարակական համերաշխություն,- առկա խնդիրներն ու հակառակությունները փարատել երկխոսության ոգով, առանց նախապայմանների՝ զերծ մնալով անհեռանկար վերջնագրային խոսույթից։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/02/12/98931763_610:0:2441:1373_1920x0_80_0_0_b64f41c693e4d9fd110cc7858b3bd5e8.jpg.webp
հայաստան, հայ առաքելական եկեղեցի, եպիսկոպոս
հայաստան, հայ առաքելական եկեղեցի, եպիսկոպոս
ԵՐԵՎԱՆ, 20 փետրվարի – Sputnik. Ավստրիայի Սանկտ Փյոլթըն քաղաքում գումարված Եպիսկոպոսաց հավաքի մասնակիցները ՀՀ իշխանությանը հորդորում են դադարեցնել եկեղեցու հանդեպ հալածանքները, գործել Սահմանադրությամբ և հակասությունները լուծել երկխոսության միջոցով։ Նրանք «Ֆեյբսուք» սոցիալական ցանցում հայտարարություն են տարածել, որից պարզ է դառնում, որ Փաշինյանի «բարենորոգման» ծրագրին ոչ թե 10, այլ 8 սրբազան է միացել։
Հայտարարությունը ստորագրած 25 հոգևորականներից մեկը Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանն է, որի անունը նշված էր Փաշինյանի հրապարակած «փաստաթղթի» տակ։
Հոգևորականները կոչ են անում իշխանությանը`
– դադարեցնել Եկեղեցու հանդեպ հալածանքները և հարգել Եկեղեցու դարերով ամրագրված ինքնիշխանությունն ու ինքնավարությունը՝ եկեղեցի-պետություն հարաբերությունները խարսխելով փոխադարձ հարգանքի, իրավասությունների հստակ տարանջատման և ազգային շահի առաջնահերթության վրա,
– վերջ դնել շինծու մեղադրանքներով ու զրպարտություններով եկեղեցականների ու ազգընտիր Ամենայն Հայոց Հայրապետի նկատմամբ բռնաճնշումներին,
– ազատ արձակել կալանավորված չորս սրբազան մեր եղբայրներին, քահանային, ինչպես նաև Եկեղեցուն ի պաշտպանություն հանդես եկած հայորդիներին,
– գործել բացառաբար ՀՀ Սահմանադրությամբ, օրենսդրությամբ և միջազգային օրենքներով և հավատարիմ մնալ հռչակված ժողովրդավարական սկզբունքներին ՝ երաշխավորելով երկրում խղճի, կրոնի և դավանանքի ազատությունը, պառակտման փոխարեն ապահովելով հասարակական համերաշխություն,
– առկա խնդիրներն ու հակառակությունները փարատել երկխոսության ոգով, առանց նախապայմանների՝ զերծ մնալով անհեռանկար վերջնագրային խոսույթից։