Քաջարանի արվեստի դպրոցը կազմակերպել էր միջոցառում՝ նվիրված հայկական կինոյի ոսկեդարին ու նրա երաժշտակ

Հայֆիլմ»-ի 100-ամյակի առիթով Քաջարանի արվեստի դպրոցը կազմակերպել էր հուզիչ և հիշարժան միջոցառում՝ նվիրված հայկական կինոյի ոսկեդարին ու նրա երաժշտական ժառանգությանը։

Երեկոյի ընթացքում դպրոցի դասատուների կատարմամբ հնչեցին հայկական ֆիլմերում ընդգրկված հայ անվանի կոմպոզիտորների ստեղծագործությունները։ Դահլիճը լցվել էր հարազատ մեղեդիներով, որոնք տարիներ շարունակ ուղեկցել են սերունդներին՝ փոխանցելով ազգային ոգին, հայկական կինոարվեստի շունչը։ Յուրաքանչյուր կատարում հանդիսատեսին տեղափոխում էր հայկական ֆիլմերի աշխարհ՝ արտացոլելով սիրված տեսարաններն ու կերպարները։

Միջոցառմանը ներկա էին Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանը և Քաջարանի հոգևոր հովիվ Շիրակ Խանոյանը։ Նրանց ներկայությունը միջոցառմանը հաղորդում էր առանձնահատուկ նշանակություն՝ ընդգծելով մշակութային կյանքի կարևորությունը համայնքում։

Երեկոն վերածվել էր հայկական կինոյի և երաժշտության տոնակատարության՝ մեկ անգամ ևս հաստատելով, որ ազգային արվեստը շարունակում է ապրել ու հուզել նոր սերունդներին։

 

ՔԱՋԱՐԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ 

Leave a comment