Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականը ուսումնամարզական հավաք կանցկացնի
ԵՐԵՎԱՆ, 19 փետրվարի․/Նովոստի-Արմենիա/․ Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականը փետրվարի 21-25-ը ուսումնամարզական հավաք կանցկացնի ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում, հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան։
Մարիամ Ստեփանյանի գլխավորած թիմը կնախապատրաստվի ՈՒԵՖԱ 2025/2026 Եվրոպայի Մ-19 առաջնության որակավորման երկրորդ փուլին։ Մեր ընտրանին B լիգայում է։
Մրցաշարը կանցկացվի Լյուքսեմբուրգում փետրվարի 25-ից մարտի 6-ը։ Մեր թիմի առաջին հանդիպումը փետրվարի 27-ին է, մրցակիցը Բելառուսն է։ Մարտի 2-ին Հայաստանի Մ-19 հավաքականը կհանդիպի Լյուքսեմբուրգին, 3 օր անց՝ Բոսնիա և Հերցեգովինային։