Ժողովրդի մեծ մասը չի ուզում հավատալ, որ Նիկոլը հայկական շահեր չի սպասարկում․ Հովհաննես Ավետիսյան

Հանրային կառավարման մասնագետ Հովհաննես Ավետիսյանը գրում է. «Դանիացի մի փիլիսոփա կար Սյորեն անունով: Ասում էր հիմարացվելու երկու ձև կա՝ հավատալ մի բանի, որ ճիշտ չէ, և երկրորդ՝ մերժել հավատալ մի բանի, որ ճիշտ է: Հայաստանի ժողովրդի մեծ մասը սեփական անձը էշի տեղ դրած ապրում է ու չի ուզում հավատալ, որ #nիkոլ-ը հայկական շահեր չի սպասարկում, ուստի կարող ենք նաև ասել, որ ներդրված է:

Հետևաբար սեփական անձը էշի տեղ դնողները նախընտրում են հիմարացվել նաև #nիkոլ-ի կողմից առաջին տարբերակով՝ հավատալով մի բանի, որ ճիշտ չէ, այսինքն՝ հավատալ նրան, որ սա փորձում է Հայաստանի և հայերի համար որևէ լավ բան անել, բայց չի հաջողում: Սա անպատասխանատվության ծայրագույն աստիճանն է:

հ.գ. Այս մտքերը ես իհարկե չեմ գրում մեր շրջապատի հայերի համար, ովքեր սա լավ հասկանում են, ես սրանք գրում եմ լայն զանգվածների համար, հետևաբար տարածեք, որ շատերը»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment