Վրաստանում բեռնատարների համար փակվել է ճանապարհը դեպի ՀՀ սահմաններից մեկը

Բաժանորդագրվել

Ճանապարհը բաց է միայն թեթև մարդատար մեքենաների համար:

ԵՐԵՎԱՆ, 19 փետրվարի – Sputnik. Վրաստանում բեռնատարների համար փակվել է ճանապարհը դեպի Հայաստանի սահման: Այդ մասին հայտնում է Վրաստանի ավտոմոբիլային ճանապարհների դեպարտամենտը:

«Եղանակային բարդ պայմանների հետևանքով Ախալքալաք-ՀՀ սահման մայրուղու հատվածում ճանապարհը ժամանակավորապես փակ է կցորդիչով տրանսպորտային միջոցների համար»,- ասված է հաղորդագրությունում:

Մյուս տրանսպորտային միջոցների համար ճանապարհը բաց է:

Leave a comment