Իրանն ու Ռուսաստանը համատեղ ռազմածովային զորավարժություններ են անցկացրել Օմանի ծովում

Քաղաքականություն

19.02.2026 | 19:12

Իրանի բանակի և Ռուսաստանի ռազմածովային ուժերի միջև համատեղ ծովային զորավարժությունները պաշտոնապես ավարտվել են ռուսական «Ստոյկի» ուղղաթիռակրի հրաժեշտի արարողությունից հետո, գրում է Mehr-ը։

Երկկողմ համագործակցության ամրապնդմանը, ծովային անվտանգության բարձրացմանը և օպերատիվ սիներգիայի մեծացմանը ուղղված համատեղ ռազմածովային վարժանքներն ավարտվեցին, երբ մասնակից ստորաբաժանումները կատարել են իրենց վերջին նախատեսված առաջադրանքները: Եզրափակման արարողության ժամանակ ռուսական «Ստոյկի» նավը զորավարժությունների գոտուց դուրս է  բերվել իրանական մակերեսային ստորաբաժանումների կողմից։

Այս վարժանքներն անցկացվել են ծովային դիվանագիտությունը, ռազմական փոխգործակցությունը և գործառնական փորձի փոխանակումը ընդլայնելու համար: Երկու երկրների պաշտոնյաները վերահաստատել են  իրենց հանձնառությունը շարունակել համատեղ համագործակցությունը ծովային անվտանգության և պաշտպանության հարցում։

Երկու երկրների ռազմածովային ուժերի պաշտոնյաները վերահաստատել են  իրենց հանձնառությունը շարունակել համատեղ համագործակցությունը ծովային անվտանգության և պաշտպանության հարցում։

Հինգշաբթի լրագրողների հետ զրույցում Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը նշել էր, որ համատեղ վարժանքները  պլանավորվել էին Թեհրանի և Վաշինգտոնի միջև վերջերս լարվածության սրումից շատ առաջ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

 

Leave a comment