Հասարակություն
19.02.2026 | 18:34
Փետրվարի 19-ին՝ ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը, արդեն 18 տարի է՝ նշվում է որպես գիրք նվիրելու տոն։
Սա լավ առիթ է ձեռք բերելու զեղչով գրքեր, ծանոթանալու հայ և օտար հեղինակների գործերին։
Գրքի տոնին, ինչպես ամեն տարի, այս տարի էլ միացել են գրադարաններ, թանգարաններ, հրատարակչություններ։
Հայաստանում Գրքի տոնը նշում են 2008 թ.-ից, նախաձեռնությունը պատկանում է Հայաստանի կառավարությանը:
Աննա Բաբաջանյան