Նախադեպը չունեցող երևույթ է. Հայր Ռուբենը՝ Գևորգ սրբազանի կողմից դատարան դիմելու որոշման մասին

Նորաբացի Սուրբ Աստվածածին եկեղեցում մատուցած պատարագից հետո լրագրողների հետ զրույցում Մասյացոտնի թեմի առաջնորդական տեղապահ Տեր Ռուբեն վարդապետ Զարգարյանը, անդրադառնալով Գևորգ սրբազանի կղմից դատական կարգով Վեհապառի հայրապետի կողմից իրեն թեմի առաջնորդի պաշտոնից ազատելու մասին որոշումը դատական կարգով վիճարկելուն, ասել է․

«Սա նախադեպը չունեցող երևույթ է, ես նման բան երբևիցե չեմ լսել։Նման փորձեր եղել են արևմտյան երկրներում, որտեղ, այսպես ասած՝ իրավունքները, մարդու ազատությունները պաշտպանված են, և անգամ այնտեղ նախադեպ չի ստեղծվել։ Չեմ կարծում, որ Հայաստանում նախադեպ կստեղծվի այդ առումով։

Մենք աշխատանքային պայմանագիր չունենք, մեր ծառայությունը և նշանակումները մեր եկեղեցական հնազանդության, ուխտի վրա է հիմնված, և Վեհափառը բոլոր իրավասություններն ունի և թեմի առաջնորդ նշանակելու, և թեմի առաջնորդին հետ կոչելու, այդ թվում՝ նոր թեմեր բացելու կամ փակելու»։

Անդրադառնալով թեմի հոգևորականներին ճնշելուն՝ նա նշել է, որ թեմ է եկել հաշտության օրակարգով և չի ցանկանում այդ մասին խոսել։

«Եկել եմ ծառայելու, և ինչքան հնարավոր է պառակտումը փարատելու, բուժելու՝ որքան հնարավոր է։ Կարծեմ, որոշակի կոնտակտներ եղել են այն հոգևորականների հետ, որոնք ճանաչում են Վեհափառի տնօրինությունը, բայց պինդ են այդ հոգևորականները։ Ի դեպ, իմ նշանակումը նաև իրենցով է պայմանավորված, որովհետև Վեհափառը իրենց հարցրել է, ու՞մ եք պատկերացնում ձեզ առաջնորդ, իրենք մատնանշել են իմ անունը։ Նաև ինչ-որ իմաստով դա ինձ մղեց, որ ես ստանձնեմ այս առաքելությունը»,-ընդգծել է Հայր Սուրբը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment