«ՔՊ-ի հաղթանակի միակ նախապայմանը ձայների փոշիացումն է»․ Հրանտ Ավետիսյան | ՄԱՄՈՒԼ.ամ

Ակտիվիստ Հրանտ Ավետիսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Իշխանական քարոզչամեքենան այլևս չի տիրապետում իրավիճակին. նրանց զինանոցում մնացած միակ գործիքը՝ ընդդիմությանը պիտակավորելը, այլևս չի աշխատում։ Գալիք ընտրություններին միասնական դաշինքներով հանդես գալու նախաձեռնությունները դարձել են իրական սպառնալիք իշխանությունն ամեն գնով պահելու ձգտող «Քաղաքացիական պայմանագրի» համար։
     Այսօր բոլորի համար պարզ է մեկ բան. ՔՊ-ի հաղթանակի միակ նախապայմանը ձայների փոշիացումն է։ Եթե չլինեն այդ տասը կամ քսան «մանր» մասնակիցները, որոնք կփոշիացնեն բողոքական քվեները, ապա գործող վարչախմբի վերարտադրությունը կդառնա անհնարին։
     Վաղարշապատում կայացած ընտրությունները մեզ համար դարձան լավագույն դասը. պետք է գործել համախմբված և առաջնորդվել բացառապես մեկ սկզբունքով՝ ազատվել երկիրը կործանման տանող չարիքից։
     Առաջիկայում ճնշումները կլինեն ավելի կոշտ, իսկ կիրառվող միջոցները՝ ավելի ստոր։ Իշխանությունը կանի ամեն ինչ, որպեսզի կանխի ուժերի համախմբումը, սակայն մեր կամքը պետք է լինի անկոտրում։
     Մի՛ վախեցեք, հետ քայլ մի՛ արեք և մի՛ երկմտեք։ Մնացել է ընդամենը երեք ամիս։ Եթե մենք կարողացել ենք դիմանալ այս աղետին շուրջ յոթ տարի, ուրեմն այս վերջին երեք ամիսն էլ պարտավոր ենք տոկալ՝ հանուն մեր վաղվա օրվա»։

Leave a comment