«Ինձ ոչ մեկ ազատությունից ո՛չ զրկել է, ո՛չ էլ կարող է զրկել, որովհետև ո՛չ իմ կյանքն է ձեր իշխանության ներքո, ո՛չ էլ իմ ազատությունը»,- դատական նիստին իր ելույթում ասել է «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանը: «Ո՞վ է ավելի կալանավորված և ո՞վ է գտնվում ազատության մեջ. ես, որ հոգով ապրում եմ ազատության բոլոր սահմանները, թե՞ դուք, որ ստիպված կալանավորված եք»,- ընդգծել է Սրբազանը: Նա նշել է, որ 18 մեղադրվողների մեջ ազատությունից զրկված մարդ չկա, որովհետև «դա Աստծո գործն է, ո՛չ դատախազների, ո՛չ դատավորների, ո՛չ էլ ինչ-որ կենցաղական ծագումով իշխանավորների»: «Ինձ իմ ծնողներն են տվել ազատություն՝ Աստծուց շնորհված»,- հավելել է Սրբազանը:
Նիստի զկղբում Դատախազը միջնորդել էր Բագրատ Սրբազանի խափանման միջոց կալանքը երկարաձգել 3 ամսով: