ԱՄՆ ինտերնետի ազատության ծրագիրը փաստացիորեն չեղարկվել է. «The Guardian»

Ամերիկայի Միացյալ Նահանգների իշխանությունները զգալիորեն կրճատել են ինտերնետի ազատության ծրագրի ֆինանսավորումը, որը վերահսկվում է Պետական դեպարտամենտի կողմից, հաղորդել է «The Guardian»-ը՝ հղում անելով աղբյուրների:

«Ծրագիրը գործնականում չեղարկվել է: Այս տարի նրանք ոչ մի դրամաշնորհ չեն տրամադրել», – ասել է ամերիկացի մի նախկին պաշտոնյա:

Նրա խոսքով՝ որոշ ընկերություններ, որոնք մշակում են տեխնոլոգիաներ՝ արտասահմանյան արգելափակումները շրջանցելու համար, ստիպված են եղել աշխատանքից ազատել աշխատակիցներին, մինչդեռ մի քանիսը աշխատում են առանց վարձատրության՝ հույս ունենալով, որ ֆինանսավորումը կվերականգնվի:

Հրապարակումը շեշտել է, որ այս ծրագրի շրջանակներում Պետդեպարտամենտը ֆինանսավորել է «Signal» հաղորդակի և «Tor» դիտարկիչի ստեղծումը և առաջխաղացումը:

Leave a comment