Կառավարությունը 948 մլն դրամ է հատկացրել մարզերում սուբվենցիոն ծրագրերի համաֆինանսավորման համար

Կառավարության որոշմամբ՝ նախատեսվում է համաֆինանսավորել 2022, 2023, 2024 և 2025 թվականների մի շարք սուբվենցիայի ծրագրերը՝ 948,541.3 հազար դրամի չափով:

Ինչպես նշել է ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը, նախատեսվում է համաֆինանսավորել 16 համայնքների 18 սուբվենցիոն ծրագիր. «Սա այս տարվա ընթացքում պետական համաֆինանսավորման ծրագրի՝ պետբյուջեի մասով առաջին համաֆինանսավորումն է»:

Նախարարը թվարկել է համաֆինանսավորվող ծրագրերը.

  • Արագածոտնի մարզ՝ Ապարան համայնքի Շենավան բնակավայրում նոր մանկապարտեզի կառուցում-լրացուցիչ աշխատանքներ, Ապարան բնակավայրի ներհամայնքային ճանապարհների ասֆալտապատում,
  • Արմավիրի մարզ՝ Արաքս համայնքի Արաքս բնակավայրի Րաֆֆու փողոցի կենտրոնական ճանապարհի մայթեզրերի կառուցման և սալարկման աշխատանքներ,
  • Լոռու մարզ՝ Ալավերդի համայնքի Ճոճկան բնակավայրի մարզադաշտի վերանորոգում, Սպիտակ համայնքի Սպիտակ բնակավայրի Ա. Մյասնիկյան և Պանրագործների փողոցների ասֆալտապատում,
  • Կոտայքի մարզ՝ Ակունք համայնքի Ակունք բնակավայրի կոյուղու ցանցի կառուցում -2-րդ փուլ, Գառնի համայնքի Գառնի, Գեղարդ, Գողթ բնակավայրերի խմելու ջրագծերի անցկացում, Ջրվեժ համայնքի Ջրվեժ բնակավայրի ներհամայնքային ճանապարհների ասֆալտապատում, Արզնի համայնքի 5-րդ, 6-րդ, 11-րդ, 12-րդ փողոց 3-րդ նրբանցք և 15-րդ փողոցների ասֆալտապատում,
  • Սյունիքի մարզ՝ Սիսիան համայնքի Աղիտու և Վաղատին բնակավայրերում խմելու ջրագծերի վերանորոգում, Կապան համայնքի Աղվանի բնակավայրի խմելու ջրամատակարարման համակարգի կառուցում, Տեղ համայնքի Կոռնիձոր և Վաղատուր բնակավայրերում խաղահրապարակների և ժամանցի կենտրոնների կառուցում, Քաջարան համայնքի Քաջարան բնակավայրի Շահումյան 8 հասցեի բազմաբնակարան շենքի ընդհանուր բաժնային սեփականության գույքի նորոգում՝ էներգախնայող միջոցառումների կիրառմամբ, Գորիս համայնքի Գորիս բնակավայրի Այգեստան փողոցի մի հատվածի հիմնանորոգում՝ Քրիստափորի փողոցից մինչև քաղաքային ֆուտբոլի դաշտ,
  • Վայոց ձորի մարզ՝ Եղեգնաձոր համայնքի Եղեգնաձոր բնակավայրի նոր քաղաքային գերեզմանոցի կառուցում, Մալիշկա բնակավայրի ներհամայնքային փողոցների ասֆալտապատում-լրացուցիչ աշխատանքներ,
  • Տավուշի մարզ՝ Նոյեմբերյան համայնքի Ոսկեվան բնակավայրի 9-րդ փողոցի սալապատում տուֆով, Դիլիջան համայնքի Դիլիջան բնակավայրի Գետափնյա փողոցի ասֆալտապատում և մայթերի վերանորոգում:

 

Leave a comment