«Ռուսական երկաթուղիներ Տուր» ընկերությունը առաջարկում է մայիսյան տոներն անցկացնել Հայաստանի եւ Վրաստանի երկաթուղային ուղիներով ուղեւորությամբ:
Երկաթուղային ճանապարհորդության համար հասանելի է եռօրյա երթուղի՝ Երեւան – Թբիլիսի – Երեւան, հարմարավետ եւ ժամանակակից վագոններով՝ «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության տրամադրած շարժակազմով:
Տուրի մեջ ներառված են՝
• Ընտրված կատեգորիայի վագոնով տեղափոխություն
• Տեսարժան վայրերի մուտքի տոմսեր
• Սնունդ
• Տրանսպորտային եւ էքսկուրսիոն ծառայություններ ըստ ծրագրի
Ուղեւորության տեւողությունը՝ 3 օր եւ 2 գիշեր, հասանելի է մայիսի 1-ից եւ 9-ից:
«Ռուսական երկաթուղիներ Տուր»-ը մասնագիտացված զբոսաշրջային օպերատոր եւ երկաթուղային փոխադրող ընկերություն է, որը մտնում է «Ռուսական երկաթուղիներ» Հոլդինգի կազմի մեջ: