Հայտնաբերված հետախուզվողները տեղափոխվել են քրեակատարողական հիմնարկ․ ՆԳՆ

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Համայնքային ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի բաժնի ծառայողները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում փետրվարի 17-ին Ստամբուլ-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո ձերբակալել և բաժին են տեղափոխել Երևան քաղաքի բնակիչ 68-ամյա մի կնոջ, որը 2009 թ․ապրիլի 22-ից Վրաստանի Հանրապետության իրավապահների կողմից հետախուզվում էր պետական սահմանն ապօրինի հատելու և փաստաթղթերի կեղծիքի մեղադրանքով. խափանման միջոցը՝ կալանք։

Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին և դատախազությանը

Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության նձի հետախուզման բաժնի ծառայողները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում փետրվարի 17-ին Արցախի փողոցի հասցեներից մեկի մոտ հայտնաբերել և վարչություն են տղափոխել 37-ամյա մի տղամարդու, որը փետրվարի 12-ից հետախուզվում էր կողոպուտի մեղադրանքով. խափանման միջոցը՝ կալանք։ Նա տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ:

Համայնքային ոստիկանության Դավիթաշենի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում փետրվարի 17-ին Դավիթաշենի 1-ին փողոցի հասցեներից մեկի մոտ հայտնաբերվել, ձերբակալվել և բաժին է տեղափոխվել 45-ամյա մի տղամարդ: Նա 2025 թ․ հուլիսի 14-ից Համայնքային ոստիկանության Նոր Նորքի բաժնի կողմից հետախուզվում էր գողության մեղադրանքով. խափանման միջոցը՝ կալանք։

Համայնքային ոստիկանության Վարդենիսի բաժնի ծառայողները, իրացնելով օպերատիվ տեղեկությունները, փետրվարի 17-ին Երևան քաղաքի Ջրվեժ թաղամասում հայտնաբերել, ձերբակալել և Վարդենիսի բաժին են տեղափոխել 39-ամյա մի տղամարդու, որը հետախուզվում էր երթևեկության անվտանգության և տրանսպորտի շահագործման կանոնները խախտելու համար պատժի կրումից խուսափելու մեղադրանքով. խափանման միջոցը՝ կալանք։ Նա տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ:

Leave a comment