Տարածաշրջանում լարվածության աննախադեպ սրացում է. Պեսկովը՝ Իրանի շուրջ իրավիճակի մասին


 

Հայկական ժամանակ. Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, ի պատասխան Իրանի շուրջ ստեղծված իրավիճակի մասին լրագրողերի հարցերի, հայտարարել է, որ տարածաշրջանում լարվածության աննախադեպ սրացում է տեղի ունենում։


 


Ավելի վաղ  New York Times -ը, հղում անելով ԱՄՆ պաշտոնյաներին, հաղորդել էր, որ ԱՄՆ-ն վերաուղղորդել է տասնյակ լիցքավորվող տանկերներ, ավելի քան 50 կործանիչ ինքնաթիռներ և երկու ավիակիր հարվածային խմբեր՝ Մերձավոր Արևելքում հնարավոր սրացման նախապատրաստման նպատակով։


 


«Մենք այժմ իսկապես տեսնում ենք լարվածության աննախադեպ սրացում տարածաշրջանում», – լրագրողներին ասել է Պեսկովը՝ հավելելով, թե իրավիճակն անհանգստացնող է:


 


 


Leave a comment