https://arm.sputniknews.ru/20260219/mek-orum-aveli-qan-160-ukrainakan-anodachu-e-vochnchacvel-brjanski-marzi-erknqum-98981477.html
Մեկ օրում ավելի քան 160 ուկրաինական անօդաչու է ոչնչացվել Բրյանսկի մարզի երկնքում
Մեկ օրում ավելի քան 160 ուկրաինական անօդաչու է ոչնչացվել Բրյանսկի մարզի երկնքում
Sputnik Արմենիա
Ալեքսանդր Բոգոմազի խոսքով` Բրյանսկի մարզի երկնքում 163 ԱԹՍ է ոչնչացվել։ 19.02.2026, Sputnik Արմենիա
2026-02-19T13:56+0400
2026-02-19T13:56+0400
2026-02-19T13:56+0400
դոնբասի պաշտպանություն. ռդ–ի ռազմական հատուկ գործողությունը ուկրաինայում
բրյանսկ
անօդաչու թռչող սարք (աթս)
ալեքսանդր բոգոմազ
ռուսաստան
ուկրաինա
պատերազմ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/01/0e/53824888_0:319:3070:2047_1920x0_80_0_0_20a901143688836eb6afb9c57fe115ee.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 19 փետրվարի – Sputnik. Անցած մեկ օրվա ընթացքում Բրյանսկի մարզի երկնքում ավելի քան 160 թշնամական անօդաչու է ոչնչացվել։ Այս մասին հայտնել է մարզպետ Ալեքսանդր Բոգոմազը։Հիշեցնենք, որ ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։Ռուսաստանը ռազմական գործողություն է սկսել Ուկրաինայում 2022 թվականի փետրվարի 24-ին։ Նախագահ Վլադիմիր Պուտինն այն անվանել է ի պաշտպանություն նրանց, որոնք Կիևի ռեժիմի կողմից 8 տարի շարունակ ենթարկվում են ծաղրուծանակի, ցեղասպանության: Դրա համար նախատեսվում է իրականացնել Ուկրաինայի ապառազմականացում և ապազգայնականացում, դատի տալ բոլոր ռազմական հանցագործներին, որոնք պատասխանատու են Դոնբասի խաղաղ բնակիչների դեմ արյունալի հանցագործությունների համար: Արևմուտքի երկրներն ի պատասխան լայնածավալ պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի դեմ։
բրյանսկ
ուկրաինա
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/01/0e/53824888_341:0:3070:2047_1920x0_80_0_0_f559d02d7a07f86affd11d86ea95d94b.jpg.webp
բրյանսկ, անօդաչու թռչող սարք (աթս), ալեքսանդր բոգոմազ, ռուսաստան, ուկրաինա, պատերազմ
բրյանսկ, անօդաչու թռչող սարք (աթս), ալեքսանդր բոգոմազ, ռուսաստան, ուկրաինա, պատերազմ
Ալեքսանդր Բոգոմազի խոսքով` Բրյանսկի մարզի երկնքում 163 ԱԹՍ է ոչնչացվել։
ԵՐԵՎԱՆ, 19 փետրվարի – Sputnik. Անցած մեկ օրվա ընթացքում Բրյանսկի մարզի երկնքում ավելի քան 160 թշնամական անօդաչու է ոչնչացվել։ Այս մասին հայտնել է մարզպետ Ալեքսանդր Բոգոմազը։
«Անցած օրվա ընթացքում ՌԴ ՊՆ ՀՕՊ ստորաբաժանումները, «ԲԱՐՍ-Բրյանսկ» բրիգադի շարժական–կրակային խմբերը և Բրյանսկի մարզի գծով Ռոսգվարդիայի հատուկ ստորաբաժանումները Բրյանսկի մարզի երկնքում 163 թշնամական անօդաչու են ոչնչացրել»,– գրել է մարզպետը Telegram–ի ալիքում։
Հիշեցնենք, որ ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։
Ռուսաստանը ռազմական գործողություն է սկսել Ուկրաինայում 2022 թվականի փետրվարի 24-ին։ Նախագահ Վլադիմիր Պուտինն այն անվանել է ի պաշտպանություն նրանց, որոնք Կիևի ռեժիմի կողմից 8 տարի շարունակ ենթարկվում են ծաղրուծանակի, ցեղասպանության: Դրա համար նախատեսվում է իրականացնել Ուկրաինայի ապառազմականացում և ապազգայնականացում, դատի տալ բոլոր ռազմական հանցագործներին, որոնք պատասխանատու են Դոնբասի խաղաղ բնակիչների դեմ արյունալի հանցագործությունների համար: Արևմուտքի երկրներն ի պատասխան լայնածավալ պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի դեմ։