Ավանեսյանը՝ Աջափնյակի միջադեպի վիրավորների առողջական վիճակի մասին

Առողջապահության նախարարը տեղեկություններ է հայտնել Աջափնյակում տեղի ունեցած միջադեպի վիրավորների առողջական վիճակի վերաբերյալ


ԵՐԵՎԱՆ, 19 փետրվարի․/Նովոստի-Արմենիա/․Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն այսօր կառավարության նիստից հետո տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է նախօրեին Աջափնյակում տեղի ունեցած միջադեպին և հայտնել, որ պացիենտների վիճակը բավական ծանր է։


Նախարարը հայտնել է, որ իրականացվել են անհրաժեշտ վիրահատական միջամտությունները, և այժմ նրանք գտնվում են բժշկական խիստ վերահսկողության ներքո։


Հիշեցնենք, որ երեկ Աբելյան փողոցի 9 հասցեում կրակոցներ էին հնչել, դանակահարված և հրազենային վնասվածքներով անձինք տեղափոխվել էին բժշկական կենտրոններ։ Նրանցից մեկը՝ 45-ամյա Ա․ Վ․-ն, հիվանդանոցում մահացել է։


Leave a comment