Արսեն Թորոսյանի խորհուրդ տված գրքերը և մեկ գիրք, որը կկարդար երկրորդ անգամ

Արսեն Թորոսյանի խորհուրդ տված գրքերը և մեկ գիրք, որը կկարդար երկրորդ անգամ

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Zarkerak.am-ը գրքի տոնին ընդառաջ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանից հետաքրքրվել է, թե ինչ գիրք է նախարարն այժմ կարդում, ինչ խորհուրդ կտա կարդալ և կա արդյոք գիրք, որը կցանկանար երկրորդ անգամ կարդալ:

-Այս պահին ի՞նչ գիրք եք կարդում:

-Այս պահին կարդում եմ Գաբրիել Գարսիա Մարկեսի «Հայտարարված սպանության քրոնիկոն», վերջին շրջանում կարդում եմ լատինամերիկյան վեպեր։

-Սիրելի 5 գրքեր, որո՞նք խորհուրդ կտայիք կարդալ:

-Մարկեսի գրեթե բոլոր գործերը սիրելի են, խորհուրդ կտամ կարդալ։

-Ի՞նչ գիրք եք նվիրելու այս տարի գրքի տոնին և ի՞նչ գիրք կցանկանայիք նվեր ստանալ:

-Այժմ չեմ կարող ասել։

-Ամենատպավորված 1 գիրք, որը կցանկանայիք երկրորդ անգամ կարդալ:

-Ամենատպավորիչ գիրքը, որ կարդացել եմ, եղել է «Հարյուր տարվա մենությունը», սակայն ռուսերեն եմ կարդացել, կուզեմ երկրորդ անգամ հայերեն կարդալ։

 

Աննա Բզնունի

Leave a comment