https://arm.sputniknews.ru/20260219/hajastanum-chikungunia-tend-hivandutjan-depq-e-ardzanagrvel-98977635.html
Հայաստանում «չիկունգունիա տենդ» հիվանդության դեպք է արձանագրվել
Հայաստանում «չիկունգունիա տենդ» հիվանդության դեպք է արձանագրվել
Sputnik Արմենիա
Վարակը փոխանցվում է մոծակի խայթոցի միջոցով, տարածված է Սեյշելյան կղզիներում, Շրի Լանկայում, Սուրինամում, Բոլիվիայում և Կուբայում։ 19.02.2026, Sputnik Արմենիա
2026-02-19T13:02+0400
2026-02-19T13:02+0400
2026-02-19T13:02+0400
մոծակ
վարակ
հիվանդ
հիվանդություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/09/06/80346617_0:0:1601:901_1920x0_80_0_0_fc83c8fdb976f1addeadac440a8fb29e.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 19 փետրվարի – Sputnik․ Հայաստանում «չիկունգունիա տենդ» հիվանդության դեպք է արձանագրվել։ Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։Դեպքն արձանագրվել է փետրվարի 18-ին։ Հիվանդը վարակվել է Սեյշելյան կղզիներում մոծակի խայթոցից, նրա առողջական վիճակը գնահատվում է բավարար։Կենտրոնից հայտնում են, որ վերջին ժամանակահատվածում «չիկունգունիա տենդի» բռնկումներ են արձանագրվել Սեյշելյան կղզիներում, Շրի Լանկայում, Սուրինամում, Բոլիվիայում և Կուբայում։Հիվանդության գաղտնի շրջանը 2-12 օր է, հիմնական ախտանշաններն են՝ տենդ, սաստիկ հոդացավ, մկանացավ, մաշկային ցանավորում, թուլություն։ Վարակը փոխանցվում է մոծակի խայթոցի միջոցով։ Մարդուց մարդուն չի փոխանցվում, հատուկ բուժում չունի։ Վարակի դեմ պատվաստանյութ կա, բայց այն չի ստացել լայն կիրառում։ Ռիսկի խմբերն են քրոնիկ հիվանդություններ ունեցողները և տարեց մարդիկ, ինչպես նաև հղիները։ Մահացության դեպքերը հազվադեպ են և վարակվածների շրջանում կազմում են մոտավոր 0.1%(հիմնականում տարեցներ, քրոնիկ հիվանդություններ ունեցող անձինք)։Կենտրոնից հայտնում են, որ վարակվելու հավանական ռիսկը նվազեցնելու համար անհրաժեշտ է օգտագործել հակամիջատային ցանցեր, կրել փակ, երկար հագուստ, օգտագործել միջատավանիչ նյութեր և սարքեր։Ապահովության համար նշված երկրներից վերադառնալիս վերը նշված ախտանշանների դեպքում ճանապարհորդները պետք է դիմեն վարակաբանի։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/09/06/80346617_0:0:1449:1086_1920x0_80_0_0_183394310ced39fe63472726801e4e4c.jpg.webp
մոծակ, վարակ, հիվանդ, հիվանդություն
մոծակ, վարակ, հիվանդ, հիվանդություն
Վարակը փոխանցվում է մոծակի խայթոցի միջոցով, տարածված է Սեյշելյան կղզիներում, Շրի Լանկայում, Սուրինամում, Բոլիվիայում և Կուբայում։
Դեպքն արձանագրվել է փետրվարի 18-ին։ Հիվանդը վարակվել է Սեյշելյան կղզիներում մոծակի խայթոցից, նրա առողջական վիճակը գնահատվում է բավարար։
Կենտրոնից հայտնում են, որ վերջին ժամանակահատվածում «չիկունգունիա տենդի» բռնկումներ են արձանագրվել Սեյշելյան կղզիներում, Շրի Լանկայում, Սուրինամում, Բոլիվիայում և Կուբայում։
Հիվանդության գաղտնի շրջանը 2-12 օր է, հիմնական ախտանշաններն են՝ տենդ, սաստիկ հոդացավ, մկանացավ, մաշկային ցանավորում, թուլություն։ Վարակը փոխանցվում է մոծակի խայթոցի միջոցով։ Մարդուց մարդուն չի փոխանցվում, հատուկ բուժում չունի։ Վարակի դեմ պատվաստանյութ կա, բայց այն չի ստացել լայն կիրառում։ Ռիսկի խմբերն են քրոնիկ հիվանդություններ ունեցողները և տարեց մարդիկ, ինչպես նաև հղիները։ Մահացության դեպքերը հազվադեպ են և վարակվածների շրջանում կազմում են մոտավոր 0.1%(հիմնականում տարեցներ, քրոնիկ հիվանդություններ ունեցող անձինք)։
Կենտրոնից հայտնում են, որ վարակվելու հավանական ռիսկը նվազեցնելու համար անհրաժեշտ է օգտագործել հակամիջատային ցանցեր, կրել փակ, երկար հագուստ, օգտագործել միջատավանիչ նյութեր և սարքեր։
Ապահովության համար նշված երկրներից վերադառնալիս վերը նշված ախտանշանների դեպքում ճանապարհորդները պետք է դիմեն վարակաբանի։