Կարապետյանների ընտանիքի ջանքերով լույս տեսած գրքի կարևորությունը․ «Հայոց պատմությունը՝ փաստերով»

Դեռևս 1990-ական թվականներից սկսած՝ Կարապետյան ընտանիքը հովանավորել ու աջակցել է մանկավարժներին, գիտնականներին ու մշակութային գործիչներին։

Արխվային այս կադրերը օրինակներից են, երբ Լոռու մարզի ավելի քան 300 մանկավարժ ու 50 երիտասարդ գիտնական հավաքվել են մեկ հարկի տակ՝ արժանանալու Կարապետյանների ամենամյա պարգևին։

Կարապետյանների հովանավորությամբ դեռևս 2014 թվականին լույս տեսավ Ալբերտ Իսոյանի  «Երկիր դրախտավայր. օտարերկրացիները Հայաստանի ու հայերի մասին» աշխատությունը, որը հեղինակի 25 տարվա հետազոտական աշխատանքի արդյունքն էր։

Գրքում զետեղված  են  օտարազգի հարյուրավոր հեղինակ-վավերագրողների և գործիչների վկայությունները Հայաստանի, հայ ժողովրդի ու Հայոց ցեղասպանության մասին։

Մանրամասները՝ տեսանյութում։

–00—ՅՄ

Leave a comment