Համայնքների բնակիչները հնարավորություն կունենա առաջարկել նախագծեր և քվեարկել դրանց օգտին․ Հովհաննիսյան

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Կառավարության 2023 թվականի նոյեմբերի 2-ի N 1890-Ն որոշման մեջ սահմանվել է մասնակցային բյուջետավորման գործընթացը, և կանոնակարգվել են դրա շրջանակում առաջացող հիմնական հարաբերությունները: Առաջին երկու տարիներին համակարգը ներդրվել է պիլոտային սկզբունքով, և այժմ Կառավարության որոշման նախագծով փորձ է արվում շտկելու պիլոտի իրականացման ընթացքում առաջացած խնդիրները, ինչպես նաև նպատակ կա ծրագիրը դարձնելու մշտական: Այս մասին Կառավարության՝ փետրվարի 19-ի նիստին ասաց ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը՝ ներկայացնելով համապատասխան փոփոխությունները:

«Համայնքների բնակիչները հնարավորություն ունեն առաջարկել նախագծեր իրենց համայնքներում բյուջետավորման և համայնքի բնակիչները կարող են քվեարկել նախագծերի օգտին», – ասաց նա:

Նախագծով նախատեսվում է նաև կարգավորել այն իրավիճակները, երբ տվյալ տարում համայնքը ստանձնում է մասնակցային բյուջետավորմամբ ձևավորված սուբվենցիոն ծրագրերի իրականացման պարտավորություն, սակայն բյուջետային տարվա նախավերջին աշխատանքային օրվա դրությամբ այն չի ավարտվում համայնքապետարանի գործունեությունից անկախ հանգամանքների պատճառով։

«Նախատեսվում է հնարավորություն տալ ծրագրի փաստացի չիրականացված մասի պետական ֆինանսավորման համապատասխան չափաբաժինը, եթե ծրագիրն առնվազն 70 տոկոսով իրականացված և ֆինանսավորված է բյուջետային տարվա վերջին աշխատանքային օրվա դրությամբ: Արդեն սկսված ծրագրերի ավարտի վերջնաժամկետը կարող է երկարացվել առավելագույնը 6 ամսով»,- հավելեց նախարարը։

 

Մանրամասները՝ տեսանյութում

Leave a comment