Կառավարությունը 948 մլն դրամ կհատկացնի 16 համայնքի ծրագրերի պարտավորությունների կատարման համար (տեսանյութ)

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Կառավարության այսօրվա նիստում Դավիթ Խուդաթյանը ներկայացրեց որոշման նախագիծ, որով նախատեսվում է 2026 թվականի պետական բյուջեից հատկացնել 948 մլն 541.3 հազար դրամ՝ համայնքներում արդեն իրականացված ծրագրերի շրջանակում առաջացած ֆինանսական պարտավորությունները կատարելու նպատակով։

Նախարարի խոսքով՝ ՀՀ 16 համայնքներում օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացվել է ընդհանուր 18 ծրագիր։ Դրանցից 3-ը քննարկվել և հաստատվել են դեռևս 2022 թվականին՝ սուբվենցիաներ ստանալու համար ծրագրային հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի նիստերում, 5-ը՝ 2024 թվականին, իսկ 10-ը՝ 2025 թվականին։ Բոլոր ծրագրերի մասով անցկացվել են գնումների գործընթացներ, և մրցույթների արդյունքների վերաբերյալ ներկայացվել են համապատասխան արձանագրություններ։

Առաջարկվող որոշմամբ նախատեսվում է նշված գումարը հատկացնել ՀՀ մարզպետների աշխատակազմերին՝ համապատասխան շինարարական կազմակերպությունների նկատմամբ ֆինանսական պարտավորությունները ամբողջությամբ կատարելու համար։

Leave a comment