Ալիեւը Վաշինգտոնում հանդիպել է AIPAC-ի ղեկավարի հետ

Ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները, հանդիպմանը ընդգծվել է, որ ԱՄՆ-ում Դոնալդ Թրամփի իշխանության գալով՝ երկրների միջեւ հարաբերությունները սկսել են զարգանալ:
Կողմերը նշել են AIPAC-ի դերը ադրբեջանա-ամերիկյան եւ ադրբեջանա-իսրայելական հարաբերությունների խորացման գործում:
Ադրբեջանի նախագահը Վաշինգտոնում է գտնվում Խաղաղության խորհրդի անդրանիկ նիստին մասնակցելու նպատակով:

Leave a comment