ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է տարիներ շարունակ ՀԷՑ-ի կողմից տարբեր կառույցների կոմունալ ծախսերին ավելացվող հավելագրումներին:
«Հիշո՞ւմ եք, որ դպրոցների կառուցումը Նարեկ Կարապետյանը գումարի վատնում էր համարում։ Հեչ պատահական չէր այս հայտարարությունը, ոչ էլ լեզվի սայթաքում, սիրելի ընկերներ։
Եթե կարևորեին դպրոցն ու ուսումը, իրենց կառավարման օրոք հոսանքի հավելագրում չէին անի դպրոցների վրա։ Օրինակ՝ միայն Շամբի միջնակարգ դպրոցի վրա 130 հազար դրամից ավելի ավել փող են գրել։
Թե ով էր ասում գումարները վատնեն ու դպրոց պահեն, դրանց հասնում ա, Կարապետյան ջան, քանդեք, վաապշե, տեղը Տաշիր պիցցա բացեք։
Իսկ հավելագրումները խայտառակ շատ են՝ էլ զորամաս՝ 260 հազար դրամ, էլ հիվանդանոց՝ 320 հազար դրամ, համայնքապետարան՝ 1 մլն 100 հազար դրամ, փողոցային լուսավորության համար անգամ հարյուրհազարավոր դրամների հավելագրումներ են արվել։
Հիվանդանոց, զորամաս, համայնքապետարան… քանդեք, տեղը Տաշիր պիցցա բացեք, կամ մոլ։ Թե բա՝ բարերար»,- գրել է Հակոբյանը: