«Աղմկահարույց կրակոցներն ու սպանությունը եղել է կնոջ պատճառով». Լիա Սարգսյան | ՄԱՄՈՒԼ.ամ

Լրագրող Լիա Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է. «Աղմկահարույց կրակոցներն ու սպանությունը եղել է կնոջ պատճառով. նոր մանրամասներ
     «Իշխանություն» լրատվականի տեղեկություններով՝ Երևանում տեղի ունեցած աղմկահարույց կրակոցներն ու սպանությունը եղել է կնոջ պատճառով։
     Կրակոցների կիզակետում Աջափնյակում փողոցային կյանքով հայտնի Նարեկն է։ Ըստ մեզ հասած տեղեկությունների՝ նա փորձել է քայլեր անել միջադեպի մյուս կողմի տղաներից մեկին մտերիմ կնոջ նկատմամբ, ինչն էլ դարձել է լարվածության պատճառ։
     Կենցաղային վեճը կարճ ժամանակում սրվել է և վերածվել հրաձգության, որի հետևանքով կա զոհ: Սկզբում միմյանց դանակահարել են, հետո գործի են դրել ավտոմատներ:
     Տեղեկություններ էին շրջանառվում, թե դեպքը կարող է կապ ունենալ Ֆազի ընտանիքի հետ, սակայն մեր աղբյուրները պնդում են, որ դա չի համապատասխանում իրականությանը։ Ֆազի եղբայրը՝ Գրիգոր Գրիգորյանը, այս պահին Հայաստանում չէ, և որևէ առնչություն չունի տեղի ունեցածի հետ»:

Leave a comment