Ամբերդ գյուղի բնակչի տան տանիքում և նկուղում թմրամիջոց է հայտնաբերվել


Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության ծառայողները փետրվարի 13-ին օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Ամբերդ գյուղի 61-ամյա բնակիչը պահում և օգտագործում է թմրամիջոց։ Այս մասին հայտնում է ՆԳՆ ոստիկանությունը։


Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված զննությամբ 61-ամյա տղամարդու տան տանիքում հայտնաբերվել է 3կգ 550 գրամ կանեփանման չորացված զանգված, իսկ նկուղում՝ թմրամիջոցի նմանվող զանգվածով 11 փաթեթ՝ ընդհանուր 120,8 գրամ քաշով:


 


Կատարվում է նախաքննություն:

Դիտումների քանակ2

Leave a comment