Հայաստանը կարևոր փուլում է․ ՇՄ նախարարը Հռոմում ելույթ է ունեցել հատուկ բարձր մակարդակի միջոցառման ժամանակ


Հռոմում՝ ՄԱԿ-ի Կենսաբազմազանության կոնվենցիայի SBI-6-ի շրջանակում ՇՄ նախարար Համբարձում Մաթևոսյանը Կենսաբազմազանության կոնվենցիայի (CBD) գործադիր քարտուղար տիկին Աստրիդ Շոմեյքերի  և ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (FAO) գլխավոր տնօրեն Չու Դոնգյուի հետ մասնակցել է «Ագրոսննդային համակարգերը գործողության մեջ հանուն բնության» խորագրով հատուկ բարձր մակարդակի միջոցառմանը և հանդես է եկել բացման խոսքով։


 


 


Նախարարն ընդգծել է, որ Հայաստանը կարևոր փուլում է․ 2026 թվականին Հայաստանում կայանալիք COP17-ը Կունմին-Մոնրեալի Գլոբալ կենսաբազմազանության շրջանակի 2030 թիրախներին հասնելու ճանապարհի կեսն է, և այժմ երկրի պարտավորությունները պետք է վերածվեն չափելի արդյունքների՝ ի շահ բնության ու մարդկանց։


 


Նախարարը նշել է, որ սննդային անվտանգությունը, հողերի դեգրադացիան, կենսաբազմազանության կորուստը և կլիմայի փոփոխությունը փոխկապակցված են․ կենսաբազմազանության պահպանումը ոչ թե հակադրվում, այլ հիմք է դառնում սննդային անվտանգության համար՝ ուժեղացնելով դիմակայունությունը և ապահովելով կայուն արտադրություն։


 


 


Կարևորոել է միջոլորտային համագործակցությունը և ներառական մոտեցումը՝ գյուղատնտեսների, տեղական համայնքների, կանանց և երիտասարդների լիարժեք մասնակցությամբ, ինչպես նաև կենսաբազմազանության ընդգրկումը ազգային ռազմավարություններում՝ կայուն հողօգտագործման, ագրոէկոլոգիայի, գենետիկական ռեսուրսների պահպանման և վնասակար սուբսիդիաների նվազեցման ուղղություններով։ 


 Հայաստանը COP17-ին կմոտենա «Գործողություն հանուն բնության» սկզբունքով՝ գիտության վրա հիմնված մոնիթորինգով, քաղաքականության համադրմամբ և կայուն ներդրումներով, որպեսզի տրված խոստումները վերածվեն իրական բարեփոխումների։

Դիտումների քանակ2

Leave a comment