Ալեն Սիմոնյանին կոչ եմ անում հայ գերիներին ուղղված 1,254 նամակներն իր հետ տանել Ադրբեջան. Արտակ Բեգլարյան

«Արցախի ժողովրդի շահերի ու իրավունքների պաշտպանության միության» (Արցախ միության) նախագահ Արտակ Բեգլարյանի ֆեյսբուքյան գրառումը

Կոչ եմ անում Ալեն Սիմոնյանին իր հետ տանել հայ գերիներին ուղղված 1,254 նամակները Ադրբեջան:

Հոկտեմբերի 1-ին կառավարությանը փոխանցված նամակները, որոնք հավաքվել էին Ռուբեն Վարդանյանի կնոջ նախաձեռնությամբ, դեռևս չեն ուղարկվել հայ գերիներին: Բացի դրանից, առ այսօր որևէ պետական մարմին գրավոր պատասխան չի տվել իմ հանրագրին՝ խախտելով օրենքով նախատեսված մեկամսյա ժամկետը:

Քանի որ Սիմոնյանը պլանավորում է այցելել Ադրբեջան առաջիկա օրերին, շատ տեղին ու պահանջված կլինի, որ տեսակցի հայ գերիների հետ: Էլ չասեմ, որ պատեհ առիթ է գերիներին հայրենիք վերադարձնելու համար: Սակայն, եթե ինչ-ինչ պատճառներով գերիների վերադարձը կամ տեսակցությունը չի ստացվում, ապա գոնե կարող է նվազագույն քայլ անել և նշածս 1,254 նամակները հասցնի գերիներին: Ենթադրում եմ, որ նրա ադրբեջանցի գործընկերները դեմ չեն արտահայտվի նման մարդասիրական քայլի համար:

Նամակների տեղն էլ հուշեմ՝ արտաքին գործերի ու միջազգային առևտրի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչություն, որտեղ հանգրվանել են վարչապետի աշխատակազմի փոխանցող գրության միջոցով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment