Սպիտակի ոլորաններում բուք է․ որոշ տարածաշրջաններում ձյուն և ձնախառն անձրև է տեղում


Փետրվարի 19-ին՝ ժամը 9:00-ի դրությամբ, ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Այս մասին հայտնում է Ճանապարհային դեպարտամենտը։


 


Ճանապարհների սպասարկման համար պատասխանատու կազմակերպությունները շարունակում են ավտոճանապարհների մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքները: 


 


Բքի պատճառով Սպիտակի ոլորանները փակ են միայն կցորդով տրանսպորտային միջոցների համար։


 


Ապարանի, Արագածի, Սևանի, Ճամբարակի տարածաշրջաններում ձյուն է տեղում, իսկ Գավառի, Արթիկի տարածաշրջաններում՝ ձնախառն անձրև։


 


Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար։


 


Վարորդներին հորդորվում է լինել ուշադիր, խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Leave a comment