Ուկրաինայի բանակցային պատվիրակության ղեկավար, Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի (ԱԱՆԽ) քարտուղար Ռուստեմ Ումերովի մամուլի խոսնակ Դիանա Դավիթյանը հայտնել է, որ Ուկրաինայի, Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև եռակողմ հանդիպումներից հետո տեղի են ունեցել առանձին բանակցություններ Ռուսաստանի ներկայացուցիչ Միխայիլ Մեդինսկու հետ։
Ումերովից բացի, հանդիպմանը մասնակցել է ուկրաինական պատվիրակության մեկ այլ անդամ՝ խորհրդարանում «Ժողովրդի ծառա» խմբակցության ղեկավար Դավիթ Արախամիան։
Դավիթյանի խոսքով՝ ուկրաինացի և ռուս ներկայացուցիչների միջև բանակցությունները տևել են մոտ երկու ժամ։