Հունգարիայի նավթի պաշարները կբավականացնեն ավելի քան 3 ամիս. արտգործնախարար

https://arm.sputniknews.ru/20260218/hungariaji-navti-pasharnery-kbavakanacnen-aveli-qan-3-amis-artgvortsnakharar-98967573.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0a/1c/95180739_0:0:2732:2048_1920x0_80_0_0_6aa431f9e47261d5465a36110af386c9.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հունգարիա, նավթ, վառելիք, պետեր սիյարտո, ուկրաինա

հունգարիա, նավթ, վառելիք, պետեր սիյարտո, ուկրաինա

Բաժանորդագրվել

Ավելի վաղ Հունգարիայի արտգործնախարարը հայտարարել էր, որ Բուդապեշտը դադարեցրել է դիզելային վառելիքի մատակարարումը Ուկրաինա: Նրա խոսքով` որոշումը կայացվել է ի պատասխան Կիևի շանտաժին։

ԵՐԵՎԱՆ, 18 փետրվարի – Sputnik. Հունգարիայի էներգամատակարարումը Ուկրաինայի շանտաժի պատճառով վտանգի տակ չի հայտնվել, նավթի պաշարները կբավականացնեն երեք ամսից ավելի։ Այս մասին, ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, հայտարարել է Հունգարիայի արտգործնախարար Պետեր Սիյարտոն։

«Կառավարության ձեռնարկված միջոցառումների արդյունքում Հունգարիա վառելիքի և էներգիակիրների մատակարարումները կայուն են մնում: Ո՛չ վառելիքի, ո՛չ էներգիայի մատակարարումները վտանգի տակ չեն հայտնվել՝ չնայած Ուկրաինայի կողմից քաղաքական շանտաժին: Մենք բավարար պաշարներ ունենք, այն կբավարարի ավելի քան երեք ամիս, դրանց մի մասի օգտագործման վերաբերյալ որոշումների կայացման գործընթացն արդեն սկսվել է», – ասել է Սիյարտոն Բուդապեշտում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։

Այսօր ավելի վաղ Սիյարտոն հայտարարել էր, որ Հունգարիան դադարեցրել է դիզելի մատակարարումը Ուկրաինային։ Նրա խոսքով՝ դա արվել է ի պատասխան Կիևի շանտաժի, որը քաղաքական պատճառներով չի վերսկսում ռուսական նավթի տարանցումը Հունգարիա «Դրուժբա» խողովակաշարով՝ փորձելով էներգետիկ ճգնաժամ առաջացնել երկրում և ազդել ապրիլյան ընտրությունների վրա։

Leave a comment