Զախարովան ռուսների ազատ արձակումը Մոսկվայի և Բաքվի միջև շփումների առաջնահերթությունն է անվանել

Քաղաքականություն

18.02.2026 | 18:52

Բաքվում ձերբակալված 11 ռուսաստանցիների արագ ազատ արձակումը Ռուսաստանի և Ադրբեջանի հարաբերություններում առաջնահերթություն է, ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտարարեպ է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Նա նշել է, որ Ադրբեջանում Ռուսաստանի դեսպանատունը սերտ կապի մեջ է ինչպես բանտարկյալների, այնպես էլ նրանց հարազատների հետ։ Ավելին, դիվանագետը հիշեցրել է, որ Ադրբեջանը 2025 թվականի դեկտեմբերի 30-ին հյուպատոսական մուտքի հնարավորություն է տվել Բաքվում գտնվող մեկուսարան, որտեղ ներկայում պահվում են Ռուսաստանի քաղաքացիներ։ը

«Մենք բազմիցս նշել ենք, որ ռուսների արագ ազատ արձակումը և հայրենիք վերադարձը մեր բացարձակ առաջնահերթությունն է, և մենք պարբերաբար բարձրացնում ենք այս հարցը մեր ադրբեջանցի գործընկերների հետ երկկողմ շփումներում»,- ընդգծել է Զախարովան։

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչը նշել է, որ Բաքվի կողմից ռուսներին ազատ արձակելու որոշումը «կարևոր քայլ կլինի երկու երկրների միջև բարիդրացիական հարաբերությունների հետագա ամրապնդման ուղղությամբ»։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

Leave a comment