Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի պատվիրակությունները Ժնևում կայացած բանակցություններում քննարկել են անվտանգության հարցերը և հնարավոր լուծումների իրականացումը։ Այս մասին կողմերի երկօրյա հանդիպումից հետո հայտարարել է Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար և ուկրաինական պատվիրակության ղեկավար Ռուստեմ Ումերովը։
«Պատվիրակությունների կազմում աշխատել են քաղաքական և ռազմական բլոկները։ Քննարկվել են անվտանգության պարամետրերն ու հնարավոր լուծումների իրականացման մեխանիզմները։ Հարցերի մի մասը հաջողվել է հստակեցնել, մի մասի շուրջ շարունակվում է լրացուցիչ համաձայնեցումը։ …Սա բարդ աշխատանք է, որը պահանջում է բոլոր կողմերի համաձայնությունը և ժամանակ։ Առաջընթաց կա, սակայն առայժմ՝ առանց մանրամասների», — ասել է նա լրագրողներին։