Սերժ Սարգսյանի՝ երկրից չբացակայելու արգելքը վերացվել է. դատախազությունը վերաքննիչ բողոք կներկայացնի


Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի նկատմամբ հարուցված նոր քրեական գործով նախաքննության փուլում կիրառված խափանման միջոցը՝ երկրից չբացակայելու արգելքը, վերացվել է։ Այդ մասին 1lurer.am-ին հայտնել են Հակակոռուպցիոն դատարանից։ 


«Քանի որ դատավորը փոխարինող է եղել, այդ պատճառով նա չէր կարող ինքնուրույն վերացնել խափանման միջոցը։ Դատավորը պարտավորեցրել է դատախազությանը՝ վերացնել կիրառված խափանման միջոցը»,- նշել են դատարանից։


Ի պատասխան 1lurer.am-ի հարցման՝ Դատախազությունից տեղեկացրել են, որ դատական ակտը ստանալուց հետո կքննարկվի վերաքննիչ բողոք ներկայացնելու հարցը:


Հիշեցնենք՝ դատախազը նոյեմբերի 5-ին Սերժ Սարգսյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում էր հարուցել 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, որը համապատասխանում է գործող Քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետին (կաշառք ստանալը)։ 


Սերժ Սարգսյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել այն բանի համար, որ նա 1998-2010 թվականների ընթացքում ռուսաստանաբնակ գործարարից՝ Միխայիլ Բաղդասարովից, պահանջել և ստացել է առանձնապես խոշոր չափերով կաշառք, որը դրսևորվել է ՀՀ-ում արտոնյալ պայմաններով գործունեություն ծավալելու դիմաց ստացված եկամտի կեսը Սարգսյանին փոխանցելով:

Դիտումների քանակ2

Leave a comment