https://arm.sputniknews.ru/20261026/vtar-metsamvorum-ka-zvoh-4-viravvornerc-meky-hghi-kin-e-108537503.html
Վթար Մեծամորում. կա զոհ, 4 վիրավորներց մեկը հղի կին է
Վթար Մեծամորում. կա զոհ, 4 վիրավորներց մեկը հղի կին է
Sputnik Արմենիա
Երեկ՝ հոկտեմբերի 25-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Կան տուժածներ և զոհ։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։ 26.10.2026, Sputnik Արմենիա
2026-10-26T10:00+0400
2026-10-26T10:00+0400
2026-10-26T10:00+0400
վթար
վթար, պատահար, սպանություն, գողություն
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e4/07/13/23804584_0:0:1600:901_1920x0_80_0_0_b3bc169973fb2bd4db393aa1088589f4.jpg.webp
Երեկ՝ հոկտեմբերի 25-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Կան տուժածներ և զոհ։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։Վթարի հետևանքով «Toyota Ipsum»-ի ուղևոր, Արմավիրի մարզի բնակիչ 41-ամյա Անի Գ․-ն տեղում մահացել է, իսկ վարորդները, «Toyota Ipsum»-ի ուղևոր 36-ամյա Արևիկ Ղ․-ն և «Ford Mustang»-ի ուղևոր Արմավիրի մարզի բնակիչ 24-ամյա Սյուզաննա Պ․-ն տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմավիր» բժշկական կենտրոն, որտեղից Արևիկ Ղ․-ն տեղափոխվել է Երևանի մասնագիտացված հիվանդանոցներից մեկը։Դեպքի վայրում հավաքվածները նշել են, որ վիրավորներից մեկը եղել է հղի կին։Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, ավտոմեքենաների սեփականատերերի ինքնությունը պարզվում է։Կայքի տեղեկություններով` վարորդները հիվանդանոցում ենթարկվել են սթափության փորձաքննության, «Toyota Ipsum»-ի վարորդը եղել է ոչ սթափ վիճակում՝ խմածության ամենաբարձր աստիճան։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e4/07/13/23804584_0:0:1424:1068_1920x0_80_0_0_d066465105531b38d3abea6a86a2a088.jpg.webp
վթար, վթար, պատահար, սպանություն, գողություն
վթար, վթար, պատահար, սպանություն, գողություն
Երեկ՝ հոկտեմբերի 25-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Կան տուժածներ և զոհ։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։
«Ժամը 21։20-ի սահմաններում Արմավիր-Երևան ավտոճանապարհին` Մեծամոր քաղաքի վարչական տարածքում, բախվել են Արմավիրի մարզի բնակիչ 52-ամյա Արթուր Գ․-ի վարած «Toyota Ipsum» մակնիշի և Երևանի բնակիչ 23-ամյա Սմբատ Պ․-ի վարած «Ford Mustang» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը գլխիվայր հայտնվել է ձորակում»,–գրում է կայքը։
Վթարի հետևանքով «Toyota Ipsum»-ի ուղևոր, Արմավիրի մարզի բնակիչ 41-ամյա Անի Գ․-ն տեղում մահացել է, իսկ վարորդները, «Toyota Ipsum»-ի ուղևոր 36-ամյա Արևիկ Ղ․-ն և «Ford Mustang»-ի ուղևոր Արմավիրի մարզի բնակիչ 24-ամյա Սյուզաննա Պ․-ն տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմավիր» բժշկական կենտրոն, որտեղից Արևիկ Ղ․-ն տեղափոխվել է Երևանի մասնագիտացված հիվանդանոցներից մեկը։
Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, ավտոմեքենաների սեփականատերերի ինքնությունը պարզվում է։
Կայքի տեղեկություններով` վարորդները հիվանդանոցում ենթարկվել են սթափության փորձաքննության, «Toyota Ipsum»-ի վարորդը եղել է ոչ սթափ վիճակում՝ խմածության ամենաբարձր աստիճան։