Աջափնյակում կրակոցների հետևանքով վիրավորներից 7-ից 2-ի վիճակը գնահատվել է ծայրահեղ ծանր, մեկը՝ մահացել է

Աջափնյակում կրակոցների հետևանքով վիրավորներից 7-ից 2-ի վիճակը գնահատվել է ծայրահեղ ծանր, մեկը՝ մահացել է

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Նոր մանրամասներ են հայտնի դարձել Երևանի Աջափնյակ թաղամասում հնչած կրակոցներից։

«Արմենիա» ԲԿ-ի գլխավոր տնօրենի վիրաբուժության գծով տեղակալ Աշոտ Կուրղինյանը հայտնել է՝ իրենց մոտ է տեղափոխվել 7 մարդ, որից 5-ը՝ շտապօգնության մեքենայով, 2-ին տարել են այլ մեքենաներով:

«Բոլորը հիվանդանոց են մոտեցել, նախնական գնահատականով, հրազենային վնասվածքներով՝ տարբեր ծանրության աստիճանի, հիմնականում վնասված կրծքավանդակի և որովայնի շրջանում՝ թափանցող վերքեր, թոքեր, որովայնի խոռոչի օրգաններ: 7-ից 2-ի վիճակը գնահատվել է ծայրահեղ ծանր, որից մեկը վիրահատարանում մահացավ, մյուս 6-ին ցույց ենք տալիս տարբեր բնույթի օգնություն, 3-ն այս պահին վիրահատվում են»,- ասաց Կուրղինյանը:

Ըստ վերջինիս՝ վիրավորների տարիքը տատանվում է 30-35 տարեկանի շրջանում, միգուցե 40, բայց ոչ ավելի մեծ:

Leave a comment