Սոցիալական մեդիայում կեղծ լուրերը տարածվում են վայրկյանների ընթացքում։
Մենք փորձում ենք նվազեցնել դրանց ազդեցությունը: Ինչպես…
2024-ի հուլիսից #CivilNet-ի փաստերի ստուգման թիմը` #CivilNetCheck-ը համագործակցում է Meta-ի հետ: Մենք ստուգում ենք Facebook-ում, Instagram-ում հրապարակված բովանդակությունը՝ գրառումներ, տեսանյութեր, լուսանկարներ և գովազդներ:
Ինչ ստուգել՝ որոշում ենք մենք։ Առաջնահերթ են այն պնդումները, որոնք լայն տարածում ունեն և կարող են լուրջ ազդեցություն ունենալ՝ ընտրություններ, ճգնաժամեր, առողջապահություն և այլն:
Երբ գտնում ենք սխալ կամ մոլորեցնող պնդում, պատրաստում ենք հոդված՝ աղբյուրներով և ապացույցներով, ապա Meta-ի համակարգում նշում գնահատականը՝ «Սխալ», «Մասամբ սխալ», «Համատեքստից կտրված» և այլն:
Գրառման վրա հայտնվում է պիտակ, իսկ Meta-ն նվազեցնում է դրա տարածումը։ Մենք գրառում չենք ջնջում և հաշիվներ չենք արգելափակում:
Կարևոր է՝ ըստ ՄԵՏԱ-ի կանոնների՝ մենք չենք կարող պիտակ կիրառել գործող պաշտոնյաների և քաղաքական գործիչների խոսքի վրա:
Իսկ մնացած բոլոր դեպքերում Meta-ն մեզ պատվիրակել է օգնել, որպեսզի իր հարթակներում հայ օգտատերերը լինեն ավելի պաշտպանված կեղծ լուրերից։
Եվ հիշեք՝ յուրաքանչյուրը պատասխանատու է իր էջում տարածած տեղեկատվության համար։ Ուրիշի խոսքի, գրառման մեջբերումը կամ տարածումը չի ազատում պատասխանատվությունից։
Եթե գրառումը պիտակ է ստացել, կարող եք այն ուղղել, մենք կվերանայենք գնահատականը: Մի՛ ջնջեք գրառումը։
Մեր նպատակը մեկն է՝ ապահովել, որ հանրային քննարկումները հիմնված լինեն ճիշտ և ստուգված փաստերի վրա։
Հետևեք #CivilNetCheck-ին՝ կեղծ լուրերից պաշտպանվելու համար։
The post Կեղծ լուրերի դեմ պայքարը` Meta-ում. ինչպես է աշխատում #CivilNetCheck-ը appeared first on CIVILNET.