«Գևորգ Պապոյան, բա որ ասում եմ` սուտ ես խոսում։
Հ.Գ. Արդեն չեն կարողանում պահել իրենց ստերը»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է «Մեր ձևով» շարժման համակարգող Ալիկ Ալեքսանյանը՝ կից հրապարակելով տեսանյութ, որտեղ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը հայտարարում է, թե ՀԷՑ-ի վերցրած վարկերի տոկոսադրույքները չեն հաշվարկվում էլեկտրաէներգիայի սակագնի մեջ, մինչդեռ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հակառակն էր պնդել։