Մեր տարածաշրջանը միայն կտուժի Իրանի դեմ պատերազմից․ Էրդողան

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Իրանի դեմ նոր պատերազմը օգուտ չի բերի տարածաշրջանին, ընդհակառակը, այն միայն կտուժի դրանից, լրագրողներին ասել է Թուրքիայի նախագահ Էրդողանը։

«Մենք ցանկանում ենք, որ Իրանի և Միացյալ Նահանգների միջև խնդիրները լուծվեն երկխոսության միջոցով։ Մենք բարձր մակարդակի շփումներ ենք պահպանում երկու երկրների հետ»,- ասել է Թուրքիայի առաջնորդը՝ հավելելով, որ հեռախոսազրույցներ է ունեցել Իրանի և Միացյալ Նահանգների նախագահների հետ։

«Իրանի դեմ նոր պատերազմը ոչ մեկին օգուտ չի բերի, ընդհակառակը, մեր տարածաշրջանը միայն կկորցնի դրանից։ Մենք հավատարիմ ենք մնում խաղաղությանը և այս հարցին մոտենում ենք դրական հույսերով։ Մենք շարունակելու ենք բացատրել, որ նման ռազմական էսկալացիան և լարվածության աճը կհանգեցնեն մեր տարածաշրջանում ավելի մեծ անորոշության։ Քանի դեռ դիվանագիտության դուռը բաց է, հույս կա։ Մենք կպահպանենք և կամրապնդենք այս հույսը»,- ասել է Էրդողանը։

Leave a comment