Ո՛չ Ռուսաստանը, ո՛չ Չինաստանը միջուկային փորձարկումներ չեն անցկացրել․ Պեսկով

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ ո՛չ Ռուսաստանը, ո՛չ էլ Չինաստանը միջուկային փորձարկումներ չեն անցկացրել։

Նա մեկնաբանել է ԱՄՆ-ի պնդումները Չինաստանում և Ռուսաստանում միջուկային փորձարկումների ենթադրյալ անցկացման մասին։

«Մենք լսել ենք բազմաթիվ հղումներ որոշակի փորձարկումների մասին։ Հիշատակվել են Ռուսաստանը և Չինաստանը։ Ո՛չ Ռուսաստանը, ո՛չ էլ Չինաստանը որևէ միջուկային փորձարկում չեն անցկացրել», – ասել է Պեսկովը։

Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղարի՝ զենքի վերահսկման և միջազգային անվտանգության հարցերով տեղակալը հայտարարել էր, որ կառավարությունը տեղեկություններ ունի այն մասին, որ Չինաստանը, ենթադրաբար, միջուկային պայթուցիկ նյութերի փորձարկումներ է անցկացրել՝ խախտելով մորատորիումը և փորձելով այն թաքցնել։

Leave a comment