Ժնեւ քաղաքում սկսվել է Ուկրաինայի, ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև բանակցությունների երկրորդ փուլը

Շվեյցարիայի Ժնեւ քաղաքում սկսվել է Ուկրաինայի, Ամերիկայի Միացյալ Նահանգների և Ռուսաստանի միջև բանակցությունների երկրորդ փուլը։

«Խորհրդակցություններն անցկացվում են քաղաքական և ռազմական բլոկների շրջանակներում խմբերով։ Մենք աշխատում ենք երեկ քննարկված պարամետրերը և որոշումների կայացման մեխանիզմները պարզաբանելու ուղղությամբ», – ասել է Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար, ուկրաինական պատվիրակության ղեկավար Ռուստեմ Ումերովը։

Բանակցությունները տեղի են ունենում փակ դռների հետևում։

 

Leave a comment