Փետրվարի 17-ին օդի միջին ջերմաստիճանը նորմայից բարձր է եղել 7-12 աստիճանով

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից» հայտնում են, որ արևադարձային տաք օդի ալիքի ներթափանցմամբ պայմանավորված վերջին 5 օրերին հանրապետությունում դիտվել է խիստ բարձր ջերմային ֆոն։

«Փետրվարի 17-ին օդի օրական միջին ջերմաստիճանը նորմայից բարձր է եղել 7-12 աստիճանով, իսկ մի շարք շրջաններում ցերեկը գրանցված առավելագույն ջերմաստիճանը գերազանցել է տվյալ օրվա երբևիցե դիտված առավելագույն արժեքները»,- ասված է հաղորդագրությունում։

Leave a comment