Տարոն Չախոյանը լուսանկարներ է հրապարակել՝ ցույց տալով Արգենադեմի դպրոցի նախկին և ներկա տեսքը

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը լուսանկարներ է հրապարակել՝ ցույց տալով Արգենադեմի դպրոցի նախկին և ներկա տեսքը:

«Արեգնադեմ բնակավայրի դպրոցը 30 տարի շարունակ գործել է բնակելի երեք տներում։ Դպրոցի համար նախատեսված շինություններում անգամ սանհանգույց չկար, իսկ լվացվելու նպատակով երեխաները օգտվում էին դրսում գտնվող աղբյուրից:

Այսօր արդեն Արեգնադեմ գյուղն ունի նորակառույց դպրոց՝ ժամանակակից պահանջներին համապատասխան ու գույքով հագեցած։

Բարով վայելեք Արեգնադեմի սիրելի բնակիչներ»,- գրել է Չախոյանը:

Leave a comment