Վերջին 5 օրերին հանրապետությունում դիտվել է խիստ բարձր ջերմային ֆոն


Արևադարձային տաք օդի ալիքի ներթափանցմամբ պայմանավորված՝ վերջին 5 օրերին հանրապետությունում դիտվել է խիստ բարձր ջերմային ֆոն։


 


Փետրվարի 17-ին օդի օրական միջին ջերմաստիճանը նորմայից բարձր է եղել 7-12 աստիճանով, իսկ մի շարք շրջաններում ցերեկը գրանցված առավելագույն ջերմաստիճանը գերազանցել է տվյալ օրվա երբևիցե դիտված առավելագույն արժեքները։ Այս մասին տեղեկացնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից:

Leave a comment