Ախուրյանի համայնքային ոստիկանները թմրամիջոցի իրացման դեպք են բացահայտել. նախաձեռնվել է քրեական վարույթ


Համայնքային ոստիկանության Ախուրյանի բաժնի ծառայողները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում փետրվարի 13-ին Ազատան բնակավայրի վարչական տարածքում գտնվող ռեստորանային համալիրի մոտ հայտնաբերել, թմրամիջոց իրացնելու կասկածանքով ձերբակալել և «Մերսեդես» մակնիշի մեքենայով հանդերձ՝ բաժին են տեղափոխել Հրազդան քաղաքի բնակիչ 27-ամյա մի երիտասարդի: Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է մարիխուանա տեսակի թմրամիջոցի նմանվող զանգվածով 6 փաթեթ՝ ընդհանուր 21,13 գրամ քաշով:


Երիտասարդը կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել է նախաքննական մարմին, իսկ «Մերսեդեսը» տեղափոխվել է բաժնի պահպանվող հատուկ տարածք:


Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված զննությամբ մեքենայում հայտնաբերվել է մարիխուանա տեսակի թմրամիջոցի նմանվող զանգվածով 24 փաթեթ՝ ընդհանուր 84,82 գրամ քաշով:


Կատարվում է նախաքննություն:

Leave a comment