ԵԱՏՄ-ից ավելի քան 2 հազար անուն ապրանք Իրան է մտնում առանց սահմանափակումների. Ցիվիլյով

https://arm.sputniknews.ru/20260218/eatm-ic-aveli-qan-2-hazar-anun-apranq-iran-e-mtnum-aranc-sahmanapakumneri-civiljvov-98930233.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/1119/57/11195736_133:0:2864:2048_1920x0_80_0_0_fdbe29a082810edb8e1ce660c08277ad.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

իրանի իսլամական հանրապետություն, ռուսաստան, եվրասիական տնտեսական միություն (եատմ), առևտուր

իրանի իսլամական հանրապետություն, ռուսաստան, եվրասիական տնտեսական միություն (եատմ), առևտուր

Բաժանորդագրվել

Ռուսաստանի և Իրանի միջև ապրանքաշրջանառությունը նախորդ տարվա հունվար-նոյեմբեր ամիսներին աճել է 13,1%-ով՝ հասնելով 4,8 միլիարդ դոլարի:

ԵՐԵՎԱՆ, 18 փետրվարի – Sputnik. ԵԱՏՄ-ի և Իրանի միջև ազատ առևտրի մասին համաձայնագիրը թույլ է տվել առանց սահմանափակումների Թեհրանին մատակարարել ավելի քան 2 հազար տարբեր ապրանքատեսակ։ Այս մասին, ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, լրագրողներին հայտնել է ՌԴ էներգետիկայի նախարար, ռուս-իրանական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Սերգեյ Ցիվիլյովը։

Ցիվիլյովի խոսքով՝ փետրվարի 18-ին կայանալիք միջկառավարական հանձնաժողովի նիստում Ռուսաստանն ու Իրանը կքննարկեն առևտրատնտեսական կապերի ամրապնդմանն ուղղված կոնկրետ քայլեր։ Նրա կարծիքով՝ երկու երկրների պաշտոնյաների ընդհանուր խնդիրն է ապահովել բիզնեսի և պետական մարմինների կապերի առավելագույն արդյունավետությունը, աջակցել ապրանքաշրջանառության կայուն աճին՝ հասնելով առավել մեծ դիվերսիֆիկացման։

«Այս գործընթացին նոր ազդակ է հաղորդում Եվրասիական տնտեսական միության և Իրանի միջև նախորդ տարի ուժի մեջ մտած ազատ առևտրի մասին համաձայնագիրը։ Համաձայնագրի շնորհիվ վերացվել են Իրան մատակարարման սահմանափակումները ավելի քան 2 հազար անուն ապրանքների համար։ Դրանց թվում են հրուշակեղենը, ալյուրը, թեթև արդյունաբերության արտադրանքը, մեքենաների և սարքավորումների առանձին տեսակներ»,-ասել է Ցիվիլյովը։

Ըստ նրա տվյալների՝ Ռուսաստանի և Իրանի միջև ապրանքաշրջանառությունը նախորդ տարվա հունվար-նոյեմբերին աճել է 13,1%-ով՝ կազմելով 4,8 մլրդ դոլար։

Leave a comment