Չեմպիոնների լիգա․ «Ռեալը» և ՊՍԺ-ն արտագնա հաղթանակներ են տարել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայում մեկնարկել է անցումային փլեյ-օֆֆը։

Առաջին խաղում Մադրիդի «Ռեալը» մրցակցի խաղադաշտում 1։0 հաշվով հաղթել է Լիսաբոնի «Բենֆիկային», որի գլխավոր մարզիչը Ժոզե Մոուրինյոն է։ Մադրիդցիների հաղթական գոլը 50-րդ րոպեին խփել է բրազիլացի հարձակվող Վինիսիուս Ժունիորը (տեսանյութ

Չեմպիոնների լիգայի գործող գավաթակիր ՊՍԺ-ն 3:2 հաշվով արտագնա հաղթանակի է հասել «Մոնակոյի» նկատմամբ (տեսանյութ)։ Փարիզյան ակումբից դուբլի հեղինակ է դարձել ֆրանսիացի հարձակվող Դեզիրե Դուեն, մեկ գոլ էլ խփել է մարոկկացի պաշտպան Աշրաֆ Հակիմին։ Խաղի 18-րդ րոպեին «Մոնակոն» 2։0 հաշվով հաղթում էր ամերիկացի հարձակվող Ֆոլարին Բալոգունի դուբլի շնորհիվ։

Դորտմունդի «Բորուսիան» տանը 2:0 հաշվով հաղթել է իտալական «Ատալանտային», իսկ Թուրինի «Յուվենտուսը» հյուրընկալվելիս 2։5 հաշվով անակնկալ պարտություն է կրել թուրքական «Գալաթասարայից»։

Այս զույգերի պատասխան հանդիպումները կկայանան փետրվարի 25-ին։

Leave a comment