ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 18, 24News
Պատմությունը, հատկապես Երկրորդ համաշխարհային պատերազմի իրադարձությունները վերաշարադրելը հիբրիդային պատերազմի տարր է։ Այս մասին Ռոսսիա 1-ին ասել է ՌԴ-ում ՀՀ դեսպան Գուրգեն Արսենյանը։
«Հիբրիդային պատերազմի շատ ուժեղ տարր է ցանկացած երկրի դեմ, երբ դու ստիպում ես վերաշարադրել պատմությունը։ Երկրորդ համաշխարհային պատերազմում տարած հաղթանակը մեր բոլորիս հաղթանակն է։ 25․000 հայ է մասնակցել պատերազմին՝ Գերմանական ֆաշիզմի դեմ»,-ասել է Արսենյանը։ Մոսկվայում օտարերկրյա դիվանագիտական առաքելությունների ավելի քան 100 ներկայացուցիչների հետ նա Կենտրոնական թանգարանում ծանոթացել է նորացված ցուցադրությանը։
—00—ՄԱ