Իրան-ԱՄՆ պատերազմի վտանգը հետաձգվում է. Վարդան Ոսկանյան

17.01.26 | 15:32






Իրանագետ Վարդան Ոսկանյանի դիտարկմամբ՝ Իրան-ԱՄՆ պատերազմի վտանգը հետաձգվում է։ Ոսկանյանն այս համոզմանն է եկել՝ դատելով ԱՄՆ նախագահ Թրամփի այն հայտարարությունից, որ իրեն ոչ ոք չի համոզել, այլ հենց ինքն է համոզվել, որ հարված հասցնելը նպատակահարմար չէ։ «Իրանի պարագայում երկրի ողջ տարածքում իրավիճակի ամբողջական կառավարելիությունը, ակտիվ դիվանագիտությունը և ռազմական՝ հատկապես հրթիռային ներուժը և դա օգտագործելու վճռականությունը, ըստ էության, ստեղծում են անվտանգության բազմաբաղադրիչ այն բարձիկը, որն այս երկրի դեմ պատերազմը նույնիսկ աշխարհի թիվ մեկ գերտերության և ամենաթանկ բանակի համար դարձնում է անկանխատեսելի և վտանգավոր գործընթաց, հետևաբար նկատելիորեն բարձրացնում այն սկսելու մասին որոշման գինը»,- նշել է իրանագետը։

Leave a comment