Ուկրաինական կարգավորման շուրջ բանակցություններում էական առաջընթաց կա. Ուիտկոֆ

Բաժանորդագրվել

Ուկրաինական կարգավորման շուրջ բանակցություններում էական առաջընթաց կա։ Այս հայտարարությունն արել է ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիտկոֆը։

«Կողմերը պայմանավորվել են տեղեկացնել իրենց առաջնորդներին և շարունակել աշխատանքը համաձայնագրի շուրջ»,– ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչը գրել է X սոցիալական ցանցում:

Երեկ Ժնևում ՌԴ-ի և Ուկրաինայի պատվիրակությունների բանակցությունների առաջին օրն էր։ Ըստ ՌԻԱ Նովոստիի` ԱՄՆ-ի միջնորդությամբ անցկացված բանակցությունները շատ լարված են եղել։ Հանդիպումը կշարունակվի այսօր։

Leave a comment